Միջազգային

Ուկրաինայի նախկին նախագան Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ուկրաինական ուժայիններին զենք չկիրառել ժողովրդի դեմ

Ուկրաինայի նախկին նախագան Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ուկրաինական ուժայիններին զենք չկիրառել ժողովրդի դեմ: Նա այդպես է արձագանքել Կիևի որոշմանը զինվորականների մասնակցությամբ սկսել լայնամասշտաբ հատուկ գործողություններ երկրի արևելքում: Դոնի Ռոստովում հանդես գալով հայտարարությամբ նա ասել է, որ ուկրաինացի ուժայինները հատուկ գործողություններ անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունել են ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո: Նախկին նախագահը կարծում է, որ երկիրը պառակտումից  կարող է փրկել միայն հանրաքվեի անցկացումը:

Back to top button