Քաղաքական

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ապրիլի 24- ին կլինի Հայաստանում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 24-ին Հայաստանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը, տեղեկացնում է «Orange County Register»-ը: Նրա գլխավորած պատվիրակությունը բացի Հայաստանից կայցելի նաև Ուկրաինա և Ադրբեջան:

Կոնգրեսականը  նշել է, որ լինելով բարդ տարածաշրջանում, Հայաստանը պայքարում է ժողովրդավարություն և բարեկեցություն կառուցելու համար՝ նշելով, որ նախորդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը տեղի է ունեցել հայերի նկատմամբ:

Ռոյսի պատվիրակությունն առաջինը կայցելի Արևելյան Ուկրաինա: Պատվիրակության անդամները, մայիսի 25-ի ընտրությունների նախաշեմին, կհանդիպեն նախագահի թեկնածուների հետ:

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, պատվիրակությունը կուսումնասիրի տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Back to top button