Հասարակություն

Զատկի տոնին ընդառաջ շուկայում ձվի դեֆիցիտ չի լինի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարվա ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձվի շուկայում երկու դիտարկում է իրականացրել: Առաջին դեպքում ժամկետանց 400 ձու է հայտնաբերել, երկրորդ անգամ շուրջ տասն անգամ՝ ավել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նա նշել է, որ զատկի տոնին ընդառաջ այս շաբաթ ողջ հանրապետությունում ևս մի դիտարկում է անցկացվելու:

Զատկի տոնին ընդառաջ շուկայում ձվի դեֆիցիտ չի լինի,- վստահեցումը ՀՀ Սննդամթերքի պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանից է: Նրան էլ, ի դեպ, տեղական արտադրողներն են վստահեցրել: Հայկական շուկայում, սակայն, նաև պարսկական, ուկրաինական, բուլղարական ու բելառուսական հավկիթներ են վաճառվում: 2014թ Հայաստան է ներկրվել 2 մլն 900 հազար հատ ձու: Տարեսկզբից մինչև այժմ ՀՀ Սննդամթերքի պետական ծառայությունը Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում երկու դիտարկում է անցկացրել: Արդյունքները փոխանցում է ՀՀ Սննդամթերքի պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը. «Շուկայում կասեցվել և հանվել է շուկայից մոտ 400 հատ ձու, իսկ երկրորդ անգամ կասեցվել և ոչնչացվել է մոտ 4860 հատ ձու»:

Երկրորդ դիտարկման թվերն ավելի մեծ են, քանի որ դիտարկումներ են անցկացվել նաև պահեստներում: Թե կոնկրետ որ օրվանից, չնշվեց, սակայն, նմանատիպ դիտարկումներ արդեն ողջ հանրապետությունում կանցկացվեն նաև այս շաբաթ: Դավիթ Ղուլյանը տնտեսվարողներին հորդորում է ժամկետանց հավկիթներ չպահել ոչ խանութներում, ոչ էլ պահեստներում: Ծառայությունը 11 մանկապարտեզում պլանային ստուգումներ են իրակյանացրել, տասում որևէ խախտում չեն հայտնաբերել, «Տասը եղել է քաղաքապետարանի ենթակայության տակ, 11-րդը՝ մասնավոր»:

Back to top button