Միջազգային

Ուկրաինայի արեւելքում վիճակը սրվում է, կան զոհեր եւ վիրավորներ

Ուկրաինայում՝ Դոնեցկի մարզի Սլավյանսում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մեկ սպա, եւս հինգը վիրավորվել են, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Տեղական ԶԼՄ- ների համաձայն՝ առավոտյան Սլավկյանսկի ճանապարհին ոչնչացվել է երկու պարեկակետ, որը տեղադրել էին զինված անհայտ անձինք։ Ռուսական «Ռոսիա 24» հեռուստակայանը հայտնել է, որ նրանք Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերն են, որոնք ողջ քաղաքում ամրապնդում են իրենց դիրքերը եւ պատրաստվում գրոհի»,- հայտնում է ռուսական հեռուստակայանը։

Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Սլավյանսկում ոստիկանության շենքը գրաված զինված ուժերը հարեւան երկրի (Ռուսաստանի. խմբ.) հետախուզա- դիվերսիոն խմբի ներկայացուցիչներն են։ «Սլավյանսկում մենք արդեն գործ ունենք այլ երկրի հատուկ ծառայությունների կանոնավոր զորամասի՝ հետախուզա- դիվերսին խմբի  ներկայացուցիչների հետ»,- Լուցկում նրա մամուլի ասուլիսից մեջբերում է անում Բի Բի Սի- ն։

«Սլավյանսկ։ Սպանված եւ վիրավորներ կան երկու կողմերում։ Մեր կողմից Ուկրաինայի անվտանգության ծառայության սպա։ Վիրավորվել են նաեւ ծառայության Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ու եւս չորսը։ Անջատողականների կողմից՝ չճշտված քանակով։ Անջատողականները սկսել են պաշտպանվել խաղաղ բնակչությունից կազմված կենդանի վահանով։ Գնում է ուժերի վերատեղաբախշում»,- Fаcebook- ի իր էջում գրում է ՆԳ նախարար Ավակովը։ Անջատողականներին աջակցում է մոտ 1000 մարդ, Ավակովին հղում անելով հայտնում է Reuters- ը։

Այսօր առավոտյան հերթական հանրահավաքից հետո գրավել են Դոնեցկի մարզի երկրորդ քաղաքի՝ Մարիուպոլի քաղխորհրդի շենքը, հայտնում է տեղական լրատվական 0629.com.ua կայքը։ «Լենինի պողոտայինց դմակներով անհայտ մարդիկ կոտրեցին քաղաքապետարանի ապակե դռները եւ ներխուժեցին։ Առաջին հերթին նրանք հանեցին Ուկրաինայի դրոշը եւ տեղադրեցին Դոնեցկի մարզի դրոշը»,- հայտնում է կայքը։

Մարզի մեկ այլ քաղաքում՝ Ենիկաեւոյում եւս ցուցարարները գրավել են քաղխորհրդի, ոստիկանության եւ դատախազության շենքերը։ Քաղխորհրդի եւ դատախազությունների շենքերի վրա ծածանվում են Ռուսաստանի եւ Դոնեցկի դրոշները։

Խարկովում հանրահավաք են անցկացնում երկրի միասնական եւ դաշնային կառավարման ձեւերի կողմնակիցները։ Նրանք ավանդույթի համաձայն հավաքվել են համապատասխանաբար Շեւչենկոյի եւ Լենեինի հուշարձանների մոտ։

Դոնեցկում Սլավյանսկ մեկնելու կոչեր են հնչում։

Back to top button