ԿարևորՔաղաքական

ՀՀ 13- րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է (լրացված)

լրացվել է ժամը 17։36- ին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ գործադիր մարմինն ու խորհուրդն այսօրվա նիստերում քննարկել եւ միաձայն համաձայնել են հանրապետության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակել ՀՀ վարչապետ, նիստերից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանին տրվել է կադրային ազատ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի։ ՀՀԿ մամուլի խոսնակն այլ մանրամասներ այս հարցով չի արել։

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այսօր էլ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները ԲՀԿ- ի եւ ՀՅԴ- ի հետ եւ ՀՀԿ- ն պատրաստ է այս կուսակցությունների հետ համագործակցել տարբեր ձեւաչափերով։ ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտել է, որ ՀՅԴ- ն կառուցողական է տրամադրված, հատկապես սահմանադրական փոփոխությունների առնչությամբ։

Back to top button