ՎերլուծականՔաղաքական

Լաթաքիան եւ Քեսաբը Ասադի համար ռազմավարական նշանակություն ունեն. Թուրքիան հարվածում է այդ կետերին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քեսաբ ներխուժած զինյալներն անմիջական աջակցություն են ստացել Թուրքիայից և բազմաթիվ հաստատող փաստեր կան, իսկ Ասադին թուլացնելու համար պետք էր կարողանալ հարվածներ հասցնել նրա թիկունքին` ալավիաբնակ Լաթաքիային, որն առանց Քեսաբը վերցնելու անհնարին էր, այսօր նկատել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:, Տարեց քեսաբահայերին ապաստան տալուն և Վագըֆ հայաբնակ գյուղ տեղափոխելու փաստը նա որակել է ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզչական հակագրոհ։ 

«Թուրքիան սիրիական հակամարտության հենց սկբից աջակցել է զինյալներին` իր դիրքերը Սիրիայում ամրապնդելու   ու ամեն հարմար առիթ սիրահայերին հարվածելու համար»,- ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը և հավելում, որ Լաթաքիան եւ Քեսաբը Ասադի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կենտրոններ են: Հետևաբար՝ Թուրքիան հենց Ասադի հենակետին էր ուզում հարվածել։ 

Հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյան էլ ասում, որ չգիտես ինչու բոլորը սևեռվել են Թուրքիայի վրա՝ մոռանալով, որ առանց ԱՄՆ- ի գիտության սա չէր կարող լինել։ Ըստ Հացպանյանի`Թուրքիայի դեմ մեծ արշավ է սկսվել, հետևաբար՝ Թուրքիան  իրականացում  է  քարոզչական հակագրոհ: Այդ համատեքստում  է Անկարան քեսաբահայ  ծերերին աջակցում ու հոգատարություն ցուցաբերում։ Հացպանյանն ասում է, որ այդ ծերերը ողջ մնացին զուտ այն պատճառով, որ դա պետք էր  Թուրքիային:

Ի դեպ՝ Հացպանյանը անդրառանալով  վերջին օրերերին  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված  Հայոց ցեղասապանությունը ճանաչող բանաձևին, զարմանում թե ինչու են բոլորը այսքան ոգևորվել, քանի որ  որևէ լուրջ բան չկա այդ բանաձևում։ Հացպանյանն ասում է, որ ԱՄՆ  ու ՆԱՏՕ- ն Թուրքիայում ունեն տասնյակ  ռազմաբազաներ, որի  դիմաց շատ մեծ գումար են վճարում, սակայն այն հողատարածքները, որտեղ տեղակայված են ռազմաբազաները, իրավական տերերը հանդիսանում են հայերը  ու, որոշ չափով, հույները։

Թուրքագետ  Գևորգ Պետրոյանն  ասում է, որ Սենատի հանձնաժողովում ընդունած բանաձևին լուրջ  չպետք է վերաբերվել, քանի որ Սենատը  Ցեղասպանության թեման օգտագործում է միայն այն ժամանակ, երբ ընտրություններ են, երբ Թուրքիայի դեմ լծակներ կիրառելու անհրաժեշտություն կա, կամ եթե առջևում Ցեղասպանության հերթական տարելիցն է։ 

Back to top button