Մշակույթ

Գյումրիում մեկնարկել է «Վերածնունդ» միջազգային փառատոնը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Գյումրիում ապրիլի 10-ից մեկնարկել է երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը՝ նվիրված Արմեն Տիգրանյանի 135,Սերգեյ Ռախմանինովի 140 եւ Արցախյան գոյամարտի 20- ամյակներին: Կազմակերպիչներն են  Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, ՀՀ մշակույթի նախարարությունը ,Գյումրիի քաղաքապետարանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Փառատոնային օրերը Գյումրիում կշարունակվեն մինչեւ ապրիլի 19-ը, ինչի շրջանակում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն 2700 երաժիշտ կատարող՝ աշխարհի 33 երկրից։ Այս պահին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ընթանում է «Վերածննդի» գալա- համերգը։

Back to top button