Վերլուծական

Ավագ եղբոր դերերը փոխվում են. թուրք- ադրբեջանական համագործակցության նոր զարգացումները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թուրք-ադրբեջանական մտերմիկ հարաբերությունները վերջին շրջանում ավելի քան սերտացել են։ Ավանդույթի համաձայն՝ ընտրություններից հետո այս անգամ եւս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջին այցը կատարեց Բաքու։ Թուրքիայի կառավարության ղեկավարը տպավորված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններով: Ըստ նրա՝ մոտ տարիներին թուրք-ադրբեջանական առևտրային շրջանառությունը կհասնի 15 մլրդ դոլարի: Այս ցուցանիշը հնարավոր է իրականանա նավթագազային և երկաթուղային նախագծերի իրականացման շնորհիվ:

Այս գործընթացներում իրապես մեծ դեր է խաղում Բաքուն: Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստիացրեց թուրք վարչապետին, որ իր երկիրը շահագրգիռ է էլ ավելի ընդլայնել երկկողմ դինամիկ զարգացող համագործակցության ծավալները։ Ադրբեջանցի առաջնորդը չթաքցրեց  թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերություններն կապակցությամբ իր գոհունակությունը։ Իլհամ Ալիևը նշեց, որ Թուրքիայի ցանկացած հաջողություն Ադրբեջանը ընկալում է որպես սեփական հաջողությունն։ Այս առումով հատկանշական է, որ ադրբեջանցի առաջնորդը խոստացավ մոտակա 7-8 տարիներին կատարել 20 մլրդ դոլարի ներդրում թուրքական տնտեսության մեջ։

Այսպիսով՝ Անկարա-Բաքու տանդեմում վերջինն է նախաձեռնող կողմ է դառնում: Այս փաստը արձանագրում են նաեւ հայ փորձագետները։ Ադրբեջանի նման դոմինանտ դերը դժգոհություն է առաջացնում որոշ թուրքական շրջանականերում, քանի որ Բաքվի գերիշխող դերը կարող է խարխլել Անկարայի աշխարհաքաղաքական դիրքերը, ասում է թուրքագետ Անուշ Հովհաննեիսյանը։

Արդեն իսկ ադրբեջանական ազդեցությունը մտահոգիչ է թուրքական քաղաքական գործիչների համար: Այս զարգացումները կարող են հետագայում պառակտել թուրք-ադրբեջանակն տանդեմը: Սակայն կան հարցեր, որոնք դեռ անսասան միավորում են երկու երկրներին: Եվ դա՝ հայկական հարցն է։

Back to top button