Հասարակություն

Քեսաբահայերի աջակցության նպատակով մայրաքաղաքում տեղադրված արկղերում հավաքվել է մոտ 1,5 մլն դրամ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հալեպ» հայրենակցական  բարեսիրական  հասարակական  կազմակերպությունն օրեր առաջ նախաձեռնեց ակցիա, որի շրջանակներում արկղեր տեղադրվեցին մայրաքաղաքի տարբեր հատվածնեևրում, որպեսզի յուրաքանչյուրը   հնարավորություն ունենա իր օժանդակությունը բերել ծանր կացության մեջ հայտնված Քեսաբի մեր հայրենակիցներին: Միությունում այսօր ամփոփվեցին  մեկ շաբաթ տևած դրամահավաքության արդյունքները: Արկղերի միջոցով հավաքվել է 1 միլիոն 437 հազար դրամ,  տասը հազար ռուբլի, 118 ԱՄՆ դոլար և երեք եվրո գումար:

Քաղաքացիական դրամահավաքն ավարտված է, բայց կազմակերպության հաշվեհամարներիը շարունակում են գործել:  Հավաքաված դրամի 70 տոկոսը կուղարվի Լաթաքիա, մմացածը կտրամադրվի այն  քեսաբահայերի աջակցությանը, ովքեր տեղափոխվել են կամ կտեղափոխվեն  Հայաստան:«Հալեպ» հայրենակցական  բարեսիրական  հասարակական  կազմակերպության գործադրի մարմնի անդամ Սարգիս Բալուխյանի տեղեկացմամբ՝ քեսաբահայ երկու ընտանիք արդեն տեղափոխվել է Հայաստան: Լաթաքիայից հարյուրավոր քեսաբահայեր  տեղափոխվել  են Լիբանան: Քեսաբից Թուրքիա տեղափոխված 18 տարեցների վերաբերկյալ կազմակերպությունում հայտնեցին, որ «նրանց կարիքները հոգում են, մի քանիսը տեղափոխվել են Լիբանան»:

Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի տեղեկացմամբ՝ իրավիճակը Քեսաբում շարունակում է մնալ անկայուն՝ չնայած սիրիական բանակին հաջողվել է գրավել կարևորագույն մի քանի բարձունքներ: Անդրադառնալով սիրիական իշխանությունների այն խոստմանը, թե Քեսաբը կազատագրվի մինչև ապրիլի 24-ը, Վազգեն Մեսրոպյանը նկատում է՝ ցանկությունն ու խոստումը մի բան է, պատերազմը՝ այլ։

Back to top button