Վրաստանին կապող սահմանային անցման կետերն արդիականացվում են


Հասմիկ Դիանյան
«Ռադիոլուր»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն այսօր Երևանում համաժողով են կազմակերպել: Միջոցառման ընթացքում տրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 միլիոն 300 հազար եվրո և նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշեն և Սադախլո անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշեր, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի ու տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի դյուրացմանը:
Բավրա, Բագրատաշեն, Գոգավան Վրաստանին կապող երեք սահմանային անցման կետերն արդիականացվում են: 2011-2015թթ ռազմավարությունն ու ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատված է, ՊԵԿ էլ հետևում է, որ գրաֆիկից չշեղվեն: Սահմանային անցակետերը կարդիականացվեն ամբողջությամբ: Իրականցվող աշխատանքների նպատակն ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետևյալն է՝ «Հնարավորինս հեշտացնել և ավելի կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»:
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2013թ սեպտեմբերի 27-ին: Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ժամանակակից, տեխնիկապես վերազինված սահմանային ենթակառուցվածքներ կլինեն։ ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ընդգծում է՝ «Համագործակցության նոր ձևաչափ է կիրառվում ՀՀ կառավարությունների պետական մարմինների միջև: Ծրագրի միջոցով բարելավելու են սահմանի հատման երեք կետերը ոչ միայն տեխնիկանան պարագաներով, այլ նաև ՀՀ և Վրաստանի ներգրաված պետական գերատեսչությունների աշխատողների վերապատրաստումներ են իրականացվելու: Հուսով ենք նաև, որ ծրագրի միջոցով կբարելավենք հարակից գյուղերի կենսամակարդակը»:
Հսկիչ անցակետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը զգալիորեն կհեշտացնի սահմանի հատումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կպակասեցնի բյուրոկրատական քաշքշուկը, քանի որ սահմանում գործող վեց տարբեր պետական մարմինների փոխարեն քաղաքացիներն ու բեռնափոխադրող ընկերությունները գործ կունենան մեկ կամ երկու պետական մարմնի հետ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ՍՀԿ ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյան. «Բագրատաշեն անցակետը կզինվեն տարբեր տեսակի ռենտգենաճառագայթային սարքավորումներով, կենսաչափական անձնագրերի ընթերցման սարքավորումներով, կլինեն տարբեր տեսակի խորացված մանրազնին ուսումնասիրություն կատարող էնդոսկոպներ, սարքեր, որոնք կտրամադրվեն մաքսային ծառայությանը, սահմանապահ ծառայությանը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հիշեցրեց, որ ԵՄ-ի հիմքում դրված է տարածաշրջանային համագործակցությունը և նման նախաձեռնություններն օգտավետ է համարում Հայշրավային Կովկասօշի համար, ուստի և Հայաստանի ու վրաստանի դլակյնել տեղեկատվության փոխանակսահմանի կառավարման ոլորտի մարմիններին հորդորեց շարունակել համագործակցոևթյունն ու ընդլայնել տեղեկատվության փոխանակությունը: