ԿարևորՔաղաքական

Չվնասել երկկողմ հարաբերությունները. Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ- ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  դատապարտել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ապրիլի 10- ին կայացած քվեարկությունը։  Անկարան նախազգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ «չվնասել երկկողմ հարաբերությունները» երկու երկրների միջեւ՝ օրինագիծը հետագայում օրակարգ մտցնելով։

«Կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսը չմտցնի այս կամ նման օրինագծերը  օրակարգ եւ ջանքեր գործադրի մեր պատմական միությունը եւ գործընկերությունն ամրապնդելու համար, որոնք ունեն ավելի մեծ նշանակություն, քան ներկայի կոնյուկտուրաները, եւ չվնասի երկկողմ հարաբերությունները ոչ կառուցողական նախաձեռնություններով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովը նախօրեին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը (մանրամասները՝ այստեղ

Back to top button