Պարույր Հայրիկյան.«Այս ամենը չհաջողված ներկայացում էր»


Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
«Վարչապետի փոփոխությամբ մեր երկրում ոչինչ չի փոխվի, այս ամենին պետք է նայել որպես վատ ներկայացում»,-ասում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը խոսել է նաև իրականացող Սահմանադրական բարեփոխումների մասին,ասելով, որ Հայաստանն այս պահին դրա կարիքը չուներ:
ԱԻՄ առջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր հրավիրած ասուլիսում կրկնեց նույն խոսքերը, ինչ որ մի քանի օր առաջ: Այն որ վարչապետի փոփոխությումբ մեր երկրում ոչինչ չի փոխվի ու այս իրադարձություններին պետք է նայել որպես վատ, չհաջողված ներկայացում: Հայրիկյանը բոլորին մեկ խորհուրդ տվեց` ծիծաղել բոլոր նրանց վրա, ովքեր բազմանշանակ հայացքով մեկը մյուսին հարցնում են թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը:
Հայրիկյանը վարչապետի թեմայից սահուն անցում կատարեց դեպի Սահմանադրական բարեփոխումների թեմային:
Քաղաքական գործիչն ասում է, որ Հայաստանն այս պահին կարիք չուներ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու: Ու ստացում է այնպես, որ բոլորը տանը նստած են, ու իրենց հարցերը որոշում են մի քանի անձինք: Հայրիկայի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով նրանք որքան հնարավոր է կրճատում են ժողովորդի մասնակցությունը և լսելի չեն դարձնում քաղաքացու ձայնը:
Անդրադառանլով ընդդիմության գործելաոճին, Հայրիկյանը կրկնեց իր հայտնի արտահայտությունը, որ այն մարդիկ, ովքեր պաշտպանում են Մաքսային միությանը, իսկ այդ 4 ուժերից երեքը պաշտպանում են՝ հետևաբար «ԿԳԲ»-ի գործակալներ են, կամ Պուտինի ձեռքի խաղալիքը:
Հայրիկյանը ասում է, որ երբևէ չի հետևել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներին ու հարցազրուցներին,սակայն վերջին հարցազրույցը գրավել է նրա ուշադրությունը հատկապես այն պահը, երբ Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում ընդդիմությանը խորհուրդ էր տվել խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ: