Մշակույթ

Հայաստանում եւս գինին կրքով են պատրաստում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում այսօր Մոսկվա կ/թ ում ի հիշատակ հանրահայտ Պոլ Ռիկարի կցուցադրվի Ժակլին Օդրիի «Շիկահեր նավը» ֆիլմը, որի պրոդյուսերն անձամբ Պոլ Ռիկարն է: Մինչ այդ «Պեռնո Ռիկար» արտադրատեսակի հիմնադրի դուստրն ու թոռը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են լրագրողների հետ ու պատմել Պոլ Ռիկարի մասին։

«Ոչինչ նրան ավելի շատ չէր անհանգստացնում, որքան կատարյալ խաղաղությունը». պրպտող բնավորությամբ, նորարար մոտեցումներով Պոլ Ռիկարին դուստրը հիշում է որպես խիզախ ձեռնարկատեր, ով իր ժառանգներին իբրև կտակ թողել է Ռիկարի ոգին` մեծահոգությունն  ու մտերմություն հաստատելու մոտեցումը: Միշել Ռիկարը պատմեց, թե ինչպես է Ռիկարը ֆրանսիական «Պաստիս» հանրահայտ կոնյակը ստեղծել անիսոնից։ Դա նրա սիրած խմիչքն էր` թեթև ու ծարավը հագեցնող խմիչք։ Նա ձգտում էր երջանկացնել մարդկանց, մեծ հումանիստ էր, սիրում էր ընթերցել, թեև կրթություն չուներ, անչափ սիրում էր նկարել, ավելի քան 1000 կտավի հեղինակ է։

Դուստրը սիրով ու երկար պատմում էր հոր մասին։ «Նա միշտ առաջ է եղել իր ժամանակից։ Հեռուն տեսնող մեկն էր, ով միշտ չէ, որ հավատում էր իմպրովիզացիային։ Նրան անվանում էին արդյունաբերության կապիտան և դա իզուր չէր։ Նա սիրում էր հետևել աշխատողների աշխատանքին, լավ իրազեկված լիներ արտադրական պրոցեսին ամբողջությամբ և սիրում էր անձամբ ղեկավարել, ինքնուրույն լուծել բոլոր հարցերը»,- ասում է Միշել Ռիկարը։

Որն է հանրահայտ «Պեռնո Ռիկար» ընկերության կոնյակի առանձնահատկությունը, ինչի շնորհիվ այն հայտնի ու նախընտրելի է աշխարհում: Պոլ Ռիկարի թոռը, ում պապուց հետո վստահվել է արտադրությունը, ընտիր կոնյակի յուրահատկությունը համարում է կրքով այն պատրաստելու գաղտնիքը : Կիրքն է ամենամեծ գաղտնիքը, լրագրողների հետ կիսվեց Ֆրանսուա- Քզավիե Դիազը։ Ի տարբերություն հայկականի` ֆրանսիական կոնյակի սպառողը Ասիան է, հայկական կոնյակի գնորդը Ռուսաստանն է, ավելացրեց ընկերության տնօրենը։ Նրբաքիմք ֆրանսիացին համտեսել է հայկական գինին ու տպավորություն ստացել, որ Հայաստանում գինին կրքով է պատրաստվում։

Back to top button