ԿարևորՔաղաքական

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

«Մենք ողջունում ենք ՄիացյալՆահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը»,- ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի տարածած հաղորդագրության մեջ: «Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը:Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին  Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասված է հայտարարությունում:

Back to top button