Հասարակություն

Արմավիրի մարզում ցրտահարության վնասը մոտավորապես 6 միլիարդ դրամ է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզում ցրտահարության վնասը մոտավորապես 6 միլիարդ դրամ է , կառավարությունը 244 միլիոն դրամի փոխհատուցում է նախատեսվել տուժած գյուղացիական տնտեսություններին 100 տոկոսով զիջելու է հողի հարկը, իսկ 50 տոկոսով` ոռոգման ջրի վարձավճարը: Ցրտահարված պտղատու այգիները վերականգնելու նպատակով սեփականատերերին զբաղվածության խթանման ծրագրով կրկին կտրամադրվի սոցիալական աջակցություն: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը առաջարկել է մարզի բոլոր համայնքների ղեկավարմերին լիցքավորել մարզում տեղադրված հակակարկատային 165 կայանները:

Արմավիրի մարզում գարնանային ցրտահարությունից չհաջողվեց խույս տալ և պաշտպանվել, ուստի փորձում են պաշտպանվել կարկուտից: Տարիներ շարունակ հետևելով բնության խաղերին նկատեի է, որ կարկուտի տեսքով տեղումները մայիսից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում է, չնայած լինում են նաև բացառություններ: Արմավիրի մարզում արդեն տեղադրվել է հակակարկտային 165 կայան, որոնք դիմակայելու են Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերին, կանխելով դրա հասցրած վնասները: Այդ կայանների ճիշտ և ժամանակին գործարկման շնորհիվ կարկուտից կպաշտպանվի մարզի գրեթե բոլոր գյուղերի գյուղատնտեսությունը: Հակակարկտային կայանների գազերի լիցքավորումը մինչև հիմա թերի է այն պատճատով, որ մեկ համայնքում տեղադրված մի քանի հակակարկտային կայնների լիցքավորումը ֆինանսական դժվարություրններ է ստեղծում այդ համայնքի համար: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը առաջարկել է բոլոր համայնքների ղեկավարներին իրենց բյուջեներում նախատեսել գումարներ մարզի հակակարկտային բոլոր կայանների լիցքավորման նպատակով:

Միայն Նոր Կեսարիա համայնքում կա հակակարկտային 9 կայան, որից 4 այս տարի է տեղադրվել: Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը տեղեկացրեց, որ հակակարկտային կայաններն արդեն լիցքավորված են: Հարակից համայնքներից միայն մի քանիսն են փոխանցել գումարները, մնացածը բյուջեւոմ ավագանու նիստով փոփխություններ կանեն և կփոխանցեն:

Մեկ հակակարկտային միջին չափի կայանի գազի լիցքավորման համար ծախվում է 150-160 հազար դրամ: Օժանդակող համայնքները վճարելու են իրենց հողատարածքների չափերից ելնելով և մոտավոր հաշվարկներով նախատեսվել է մինչև 300 հա-ի համար փոխանցել 100 հազար դրամ, 300-ից ավելին` 200 հազար դրամ, 1000 հա- ին` 300 հազար դրամ: Փոխանցումները կարվեն առաջիկա 10 օրվա ընթացքում:

Արմավիրի մարզում արդեն հայտնի է ցրտահարության վնասի չափը, մոտավոր հաշվարկներով այն հասնում է 6 միլիարդ դրամի: Հիմնականում վնասվել է ծիրանը, վաղահաս կեռասն ու դեղձը: Կառավարությունը նախատեսել է 244 միլիոն դրամի չափով փոխհատուցում տրամադրել ցրտահարված այգիների հողի հարկի և ոռոգման դիմաց: Հողի հարկը կփոխհատուցվի 100 տոկոսով, ոռոգմանը` 50:30 միլիոն դրամի էլ բանջար-բոստանային մշակաբույսերի սերմեր կտրամադրվեն այն այգետերերին, որոնք կցանկանան մշակել բանջարեղեն: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանայանը տեղեկացրեց, որ աշխատանքի և սոցիալասկան աահովության նախարարությունը զբաղվածության խթանման ծրագրով 50 միլիոն դրամ է նախատեսել ցրտահարված այգիների այգետերերին իրենց այգու վերականգնման նպատակով աշխատանքի դիմաց:

Ցրտահարված համայնքների այգետերերին հատկացվող պարարտանյութի և դիզվառելիքի քանակի սահմանափակումը հանվել է, որպեսզի կարողանան պահել այգիները:

Back to top button