ԿարևորՔաղաքական

13- րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը (լրացված)

լրացված է ժամը 21։49- ին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության 13- րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի երեկոյան, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Երկուշաբթի օրը տեղի կունենան ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որից հետո էլ կհայտարարվի վարչապետի անունը։

Իսկ այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր։ ՀՀԿ խոսնակը նշել է, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները դեռ շարունակվում են եւ հրաժարվել է պատասխանել՝ արդյո՞ք ԲՀԿ- ն ու ՀՅԴ- ն կմասնակցեն ապագա կառավարության ձեւավորմանը հարցին։

Հատված «Ռադիոլուրի» արտահերթ թողարկումից

Back to top button