Հասարակություն

Ցրտահարությունից տուժած մարզերին պետական աջակցություն կցուցաբերվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության հերթական նիստն այսօր վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, հանրապետության նախագահն այն ընդունել էր: Այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել, ամենայն հավանակությամբ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա արդեն այսօր երեկոյան:

Կառավարությունը կաջակցի այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ցրտահարությունից տուժած այգետերերին: Աջակցությանը վերաբերող նախագծերն այսօր հաստատվել են կառավարության նիստում: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ տարբեր մշակաբույսերի սերմացուներ ձեռքբերելու նպատակով ութսուն հինգ միլիոն դրամ է նախատեսվել: Ձեռք կբերվի երեք ու կես տոննա սերմ ու անհատույց կտրամադրվի ցրտահարությունից տուժած գյուղացիներին:

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ գարնանացանի համար տրամադրվող գարու սերմացուն երկու հարյուր դրամի փոխարեն ցրտահարությունից տուժած հողօգտգագործխողենրին կտրամադրվի հարյուր երեսուն դրամով: Մեկ այլ որոշմամբ էլ ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ, դիզվառելիք կտրամարդվի առանց սահմանափակման:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ մարզային իշխանությունները տեղական իշխանավորների հետ պետք է կազմեն ցրտահարությունից տուժած շահառուների ցուցակները, դրանք պետք է հրապարակային լինեն, տեղադրվեն մարզպետարանների կայքերում: Վաչե Տերտերյանն էլ նշել է, որ տեղացած առատ ձյան ու ցրտահաության հետևանքով տուժած մարզերի համայքններին որոշակի օժանդակություն հատկացնելու նպատակով , հատկապես հողի հարկի ու հողի վարձակալության վճարողների, ինչպես նաև ջրօգատգործողներին որոշակի օժանդակություն հատկացնելու նպատակով հրատապ համարվող ծրագրերի իրականացման համար հատկացված շուրջ տասը միլիարդ դրամից առանձնացնել շուրջ յոթ հարյուր միլիոն դրամ: Այդ գումարով ցրտահարությունից տուծաժ հողօգտագործողները հողի հարկ չեն վճարի, իսկ ջրի վարձը կվճարեն հիսուն տոկոսով:

Back to top button