Հասարակություն

«Ներազգային ազատագրական շարժման» այսօրվա ակցիային մասնակցեց մոտ 10 մարդ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կառավարության շենքի  առջեւ   անցկացրել է բողքի ակցիա: Նախաձեռնության անդամները պահանջել  էին հանդիպում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի հետ, որպեսզի վերջինս բացատրություններ ներկայացներ գազի կալորիականության ու  գնագոյացման հետ կապված:

Խնդիրը, ըստ շարժման մասնակիցների, այն է, որ սահմանին վաճառվող գազը սպառողին հասնում է շատ ավելի թանկ գնով, եւ արդյունքում՝ իշխանությունները գրպանում են գումարները։

Նկատնեք,որ ակցիան սակավաթիվ էր ու Վահան Մարտիրոսյանի նախօրեի կոչին հետևել էին  մոտ մեկ տասնյակ մարդիկ:  Նրանք «Ոչ թալանին», «Կանխել սպիտակ եղեռնը» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով այսօր կառավարությունից գազի սակագնի 30 տոկոսի չափով տալ փոխհատուցում ցածր կալորիականության համար։ Շարժման նախաձեռնող խմբի նախագահ Վահան Մարտիրոսյանը ,ով Վրաստանում և Հայաստանում իրականացրել է  գազի կալորիականության ստուգում, ասում է, որ «Հայ սպառողն ամիսներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վճարել է 30 տոկոս հավելյալ գումար:

Քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է անցկացնել բողոքի ակցիաների շարք և այսօր  անդրանիկ բողոքի ակցիան էր։

Back to top button