ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԺ ուժերի հետ

Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի և կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո հանրապետության նախագահն այսօր ՀՀ կառավարության ձևավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ներկա են եղել նաև խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունից ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հանրապետության նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Back to top button