Միջազգային

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնելու համար օրինական ուղիներ փնտրել

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնելու համար օրինական ուղիներ փնտրել, հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Արթուր Մասը: Հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Իսպանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեին կողմ էր քվեարկել: Այդ ժամանակ որոշմանը աջակցել էին 87 պատգամավորներ, 43-ը դեմ էին քվեարկել, իսկ 3-ը ձեռնպահ էին մնացել: Սակայն, երկրի Սահմանադրական դատարանը Կատալոնիայի խորհրդարանի որոշումը անօրինական էր ճանաչել: Նախօրեին իսպանական խորհրդարանը դեմ է քվեարկել Կատալոնիայում հանրաքվեի անցկացմանը: Հանրաքվեին դեմ է եղել 299 պատգամավոր, կողմ` 47-ը, միայն մեկն է ձեռնպահ մնացել: Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը նշել է, որ երկրի սահմանադրությունը արգելում է այդպիսի հանրաքվե անցկացնել, հայտարարելով, որ Կատալոնիայի անկախության վերաբերյալ իր կամքը պետք է արտահայտի ամբողջ իսպանացի ժողովուրդը: Արթուր Մասը հանրաքվե անցկացնելու գաղափարին աջակցելու համար Մադրիդ չի ժամանել, սակայն, քվերակությունից ընդամենը մի քանի րոպե անց իր նստավայրից հայտարարել է. «Խորհրդարանը կարող է մերժել մեր օրենքը: Սակայն այն չի կարող կանգնեցնել կատալոնական ժողովրդի կամքը»:

Back to top button