Միջազգային

Ամերիկյան «Hewlett-Packard»-ը կաշառք է տվել Ռուսաստանում

Ամերիկյան Hewlett-Packard ընկերության ներկայացուցչությունը Ռուսաստանում ընդունել է իր մեղքը՝ ԱՄՆ-ի օրենքը խախտելու և Ռուսաստանի իշխանություններին կաշառք տալու համար, հայտնում է «Իտառ-տասսը»։ Կաշառքը տրվել է շահավետ պայմանագրիր ստանալու և Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը համակարգիչներով ապահովելու նպատակով:

HP-ն խոստովանել է նաև Լեհաստանում և Մեքսիկայում կաշառք տալու մասին և պայմանավորվել է ամերիկյան իշխանությունների հետ: Ըստ այդմ՝ 108 մլն ԱՄՆ դոլարի տուգանք կվճարվի: HP-ի գործադիր տնօրեն Ջոն Շուլցը հայտարարել է նաև, որ խախտումներ թույլ տված աշխատակիցներն այլևս չեն աշխատում ընկերությունում: Ընկերությունը Ռուսաստանում վճարել է մոտ 2, Լեհաստանում՝ 0,6, Մեքսիկայում՝ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք։

Back to top button