Վրաստանում այսօր ոգեկոչում են «արյունոտ կիրակիի» զոհերին


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Այսօր Վրաստանը ոգեկոչում է ապրիլի 9-ի զոհերի հիշատակը: 25 տարի առաջ այս օրը խորհրդային բանակը ցրեց խաղաղ ցույցը, ինչի արդյունքում զոհվեց 20 մարդ: Նրանց թվում էր նաև Վրաստանի հայազգի մի քաղաքացի։ Վրաստանի հայ համայնքում նույնպես այդ օրը հիշում են: Այսօր Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցու բակում զոհերի հիշատակին հայ ժողովրդի անունից կանգնեցված խաչքարի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն: Այնուհետև Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ է դրվել Ռուսթավելի պողոտայում կանգեցված հուշարձանին:
Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին Վրաստանում հազարավոր քաղաքացիներ պաքարի էին դուրս եկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու ու անկախության վերականգնաման պահանջով: Մեծամաշտաբ ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրիլի 4-ին, երբ մի խումբ երիտասարդներ հացադուլ էին հայտարարել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում՝ այն ժամանակվա կառավարության շենքի առջև։ «Այս փողոցը շատ բան է տեսել, շատ արյուն է թափվել և առաջինը հենց ապրիլի 9-ին էր»,- ասում են պողոտայում հավաքվածները։Ապրիլի 9-ի ողբերգությունից երկու տարի անց Գերագույն խորհրդի նախագահ Զվիադ Գամսախուրդիան անցկացված հանրաքվեի հիման վրա հայտարարեց Վրաստանի անկախության մասին: Այսօր Վրաստանում հիշելով ապրիլի 9-ի, կամ ինչպես հետո էին անվանում՝ «արյունոտ կիրակիի» զոհերի հիշատակը՝ նշում են նաև Անկախության վերականգնման օրը: