Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային օրենքի հարցով աշխատանքային խումբը հրավիրում է երկխոսության

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՍԴ որոշումից բխող աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր հանդես է եկել երկխոսության կոչով։

«Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:

Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում»,- ասված է այսօր տարածված հաղորդագրության մեջ։

Back to top button