Տնտեսական

Եվրոպացի գործարարները ցանկանում են Արցախում 50 մլն եվրոյի ներդրում կատարել

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սլովակ եւ բուլղարացի  մի  խումբ գործարարներ պատրաստվում են  ներդրումներ կատարել  Հայաստանում և  Արցախում, այսօր հայտնել է Եվրոպայի  հայերի  միության  նախագահ  Աշոտ  Գիրգորյանը։ Չնայած Հայաստանի  և Սլովակիայի միջև  ներդրումային պայմանագիր  կնքված չէ,սակայն եվրոպացի ներդրողները արդեն Արցախում  պատրաստ են կատարել 50 մլն եվրոյի ներդրում՝ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար: Աշոտ Գրիգորյանը ասում է, որ  արդեն րցախում իրականացվել են ներդրումային առաջին քայլերը՝ հակառակ նրան, որ Ադրբեջանը` նախագահի մակարդակով արձագանքել է  այդ փաստին  և եվրոպացի գործընկերների  համար որոշակի խոչընդոտներ են ստեղծվել ։ Չնայած այս ամենին՝ եվրոպացիները և Արցախում, և Հայաստում ներդրումներ կատարելու մեծ ցանկություն ունեն։ 

Ներդրումներից սահուն անցում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Գրիգորյանն ասում է, որ  Թուրքիան վախեցած է ու մտածում է, որ Հայաստանը կմիավորի ուժերն ու 100- րդ տարելիցին ընդառաջ կգործադրի բոլոր հնարավոր միջոցները՝ ճանաչման գործընթացի համար: Բայց այստեղ Հայասատանի ԱԳՆ- ն ցուցաբերում է պասիվություն, ասում է Աշոտ Գրիգորյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button