Միջազգային

ԵՄ, ՌԴ, ԱՄՆ եւ Ուկրաինայի դիվանագետները կհանդիպեն

Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դիվանագետները հաջորդ շաբաթ կհանդիպեն քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Դա կլինի ուկրաինական ճգնաժամի ընթացքում նման ձևաչափով առաջին հանդիպումը: Սպասվում է, որ բանակցություններին կմասնակցեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ուկրաինացի գործընկեր Անդրել Դեշչիցան: Հանդիպման կոնկրետ վայրի և ամսաթվի մասին դեռ ոչինչ չի հաղոդրվում: Եվրամիության ներկայացուցիչը միայն նշել է, որ այն տեղի կունենա Եվրոպայում:

Back to top button