Հասարակություն

Փողոցների բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Ավելի բարեկարգ Երևան» ունենալու կարգախոսին հավատարիմ քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքը բնակիչներին հարմարավետ դարձնելու իր աշխատանքները, որոնց համար այս տարվա բյուջեից հատկացվել է 30 միլիարդ դրամ: Ճանապարհաշինություն, մայթերի, կամուրջների վերականգնում, այգիների բարեկարգում և այլն: Ճանապարհաշինության ոլորտում ընթացքի մեջ է երկու խոշորագույն ծրագիր: Դրանցից մեկը`Իսակով-Լենինգրադյան մայրուղու շինարարությունն է, որի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, այժմ ընթանում է հարակից տարածքների կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները: Իսկ հաջորդ ծրագիրը Արգավանդի խաչմերուկից մինչև Նորագավիթ առաջին փողոցի ճանապարհի կառուցումն է: Այս ծրագրի առաջին փուլի մեկնարկը, փոխքաղաքապետ Կամո Արեյանի տեղեկացմամբ, արդեն տրվել է: Քաղքապետարանն այս տարի ևս շարունակելու է փողոցների բարեկարգման աշխատանքները, սակայն այս անգամ խոսքը վերաբերելու է ոչ թե կենտրոնական, այլ ծայրամասային թաղամասերի փողոցներին:

Այն փողոցները, որոնք վերանորոգվեցին անցյալ տարի փոխքաղաքապետի փոխանցմամբ, դրանք հանրապետական նշանակության էին, որոնք ծանրաբեռնված են թե՛ մարդատար, թե՛ բեռնատար երթևեկով: Իսկ ընթացիկ նորոգման աշխատանքների ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն 300 –ից ավելի փողոցներ: Աշխատանքները կմեկնարկեն ապրիլից: Կամուրջների վերանորոգման և խնամքի համար բյուջեով նախատեսված է 90 միլիոն դրամ: Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը մասնագետիտական եզրակացությամբ համարվել է վթարային, այդ պատճառով էլ ներառված է հիմնանորոգման ծրագրում, ասում է փոխքաղաքպետը: 2014 թվականին 4-րդ կարգի վթարային 8 շենքերի բնակիչներից 470-ը կստանան բնակարաններ:

Իսկ այս տարվա կանաչապատման ծրագիրը Կամո Արեյանը որակեց աննախադեպ: Այգիներ, պուրակներ, հանգստյան գոտիներ կկառուցվեն մայրաքաղաքի տարբեր վայրերում: Կբարեկարգվեն մանակական զբոսայգիները, այդ թվում նաև կենդանաբանական այգին: Իսկ բակերը բարեկարգելու ուղղությամբ այս տարի նույնպես աշխատամնքները կշարունակվեն, ավելին, 15 բակեր կունենան մինի- ֆուտբոլի դաշտ: Իսկ ահա սոցիալական ոլորտում քաղաքապետարանը կարծում է, որ 100 տոկոսով կատարել է իր առջև դրված խնդիրները:

Back to top button