ԿարևորՔաղաքական

Ներքի՞ն, թե՞ արտաքին պատճառներ. վարչապետի հրաժարականի իրարամերժ գնահատականները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ասում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է, որ վարչապետը հրաժարական է տվել ռուսական ուժերի ազդեցության ներքո: ԱԻՄ առաջնորդը առաջարկում է օր առաջ պայքար սկսել ՄՄ եմ ու ազատվել ռուսական իմպերիալիզմից։

Ժողովրդի երազանքն ամենեւին էլ վարչապետի հրաժարականը չէր, այլ՝ կառավարության գործելաոճի փոփոխությունը, ասում է  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն  ու հավելում, որ եթե  այդ աշխատելաոճը չփոխվի,  ապա որևէ փոփոխության մասին խոսելն անիմաստ է:  Իսագուլյանը համոզված է, որ անձերի փոփոխությամբ իշխանությունը ժամանակ է շահում՝ Հայաստանում իրավիճակը լիցքաթափելու համար չորս ոչ իշխանական ուժերի միասնությունը քանդելու համար։ 

Հրապարակայնորեն շոշափվող վարչապետի հիմնական թեկնածուների ցանկում Գառնիկ Իսագուլյանը չի տեսնում այն մարդուն, որն այնքան ինքնուրույն է, որ պատրաստ լինի Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իր լիազորություններն իրականացնել ու նրանց ոչ ոք չկարողանա խանգարել։ «Համենայնդեպս՝ ես ՀՀԿ-ում նման մարդ չեմ տեսնում»,- ասում է։ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ վարչապետի  հրաժարականը պայմանավորաված էր ոչ թե արտաքին  ճնշումներով այլ ներքին խնդիրներով։

Ի տարբերություն Գառնիկ Իսագուլյանի՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համոզված է, որ վարչապետի փոփոխությունը պայմանավորված է ռուսամետ ուժերի ազդեցությամբ։ Նա կարծում է, որ վարչապետի փոփոխությամբ չի  կարող որևէ դրական տեղաշարժ  տեղի ունենալ երկրում։ Ավելին՝ նա վարչապետի եւ կառավարության փոփոխությունը անպտուղ գործ է  համարում,  իսկ ընդդիմադիրների ճիգերն էլ   ոչ այլ ինչ են, քան՝ հանրության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու եւ խորհրդարանում ոչ իրենց մեղքով անարդյունավետ ներկայությունը  արդարացնելու փորձ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը առաջարկում է վարաչապետի պաշտոնը վստահել ընդդիմությանը։ Այդ քայլով իշխանությունը ցույց կտա, որ  ՀՀ նախագահը  անձնական շահերով չի առաջնորդվում։ 

Back to top button