Հասարակություն

Կատարում ենք ՀՀ Սահմանդրության և ոչ թե ՍԴ որոշման տարատեսակ մեկնաբանություններից բխող պահանջները.«Անտարես»-ի տնօրեն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու Իմֆորմացիոն տեղնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահ Հայկ Չոբանյանն այսօր հայտարարել են, որ իրենց աշխատակիցներից չեն գանձի պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգով նախատեսված աշխատավարձի 5 տոկոսը: «Այսպիսով մենք կատարում ենք ՀՀ Սահմանդրության և ոչ թե ՍԴ որոշման տարատեսակ մեկնաբանություններից բխող պահանջները»,-նշել են բանախոսները:

Մենք կատարում ենք մեր պատքը և չենք պատրաստվում խախտել մեր աշխատակիցների սահմանադրական իրավունքը՝ ամրագրված «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրարակ դատարանի որոշման մեջ: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու Իմֆորմացիոն տեղնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահ Հայկ Չոբանյանն այսօր հայտարարեցին, որ վերոնշյալ սկզբունքից ելնելով իրենց աշխատըկաիցներից չեն պատրաստվում գանձել աշխատաբվարձի 5 տոկոսը: Արմեն Մարտիրոսյան.«ՍԴ որոշումն ասում է, որ առանց ՀՀ քաղաքացու համաձայնության չենք կարող նրա գոյքը, սեփականությունը որևէ ձևով տնօրինել»:

«Կա Սահմանադրություն, կա ՍԴ որոշում, մենք առաջնորդվում ենք դրանով և ոչ թե ՍԴ որոշման տարատեսակ մեկնաբանություններով»,-նշում է Արմեն Մարտիրոսյանը: Նախորդ ամիսներին «Դեմ եմ» շարժման մեջ առավել ակտիվ դիրքորոշամամբ հանդես եկան տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչները: Ըստ Իմֆորմացիոն տեղնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահ Հայկ Չոբանյանի՝ այս պայքարում կար գործատու-աշխատող փոխհամաձայնություն, իսկ պայքարի արդարացի պահանջն իր արտացոլումը գտավ ՍԴ որոշման մեջ, որի պահանջը և պատրաստվում են կատարել: Իսկ այժմ նախանշում են այն քայլերը, որոնք հնարավորություն կտան հետագայում զերծ մնալ իրավական խնդիրներից, տույժերից ու տուգանքներց:

«Շրջանառության մեջ դրված այս մեխանիզմը սկզբունքորեն համապատասխանում է ՍԴ որոշմանը»,- ասում է Հայկ Չոբանյանը՝ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու կոչով դիմելով գործընկեր կազմակերպություններին:

Back to top button