Միջազգային

Արեւելյան Ուկրաինայում անկարգությունների հետ կապ ունեն ռուսական հատուկ ծառայությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելյան շրջաններում ծայր առած անկարգությունների հետ կապ ունեն ռուսական հատուկ ծառայությունները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են առնչվել էներգետիկայի, օգտակար հանածոների եւ բանկային ոլորտներին, հայտնում է Բի Բի Սի- ն։

Քերին նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի արեւելյան տարածքներում Ռուսաստանի գործողությունները կարող են «արհեստական առիթ» դառնալ  ռուսական զորքերի ներխուժման համար, ինչը եղել է Ղրիմում։

Հաջորդ շաբաթ Քերին մտադիր է Ուկրաինայի հարցով կրկին հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Back to top button