Միջազգային

Ակտիվիստները հայտարարել են Խարկովի ժողովրդական հանրապետություն ստեղծելու մասին

Խարկովի մարզային վարչական շենքը գրոհած ակտիվիստները հայտարարել են Խարկովի ժողովրդական հանրապետություն ստեղծելու մասին: Ցուցարաները նաև ստեղծել են այլընտրանքային պատգամավորական խումբ` 136 կամավորներից: Սակայն պատգամավորներին չի հաջողվել մուտք գործել վարչական շենք, որը շրջափակված է միլիցիա կողմից, և նրանք իրենց նստաշրջանը հրավիրել են հենց շենքի նախասրահում: Ենթադրվում է, որ հանրապետություն ստեղծելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարզում անցկացվելիք հանրաքվեում հաստատում ստանալուց հետո:

Դոնեցկում ցուցարարները ձևավորել են «ժողովրդական խորհուրդ», որը հռչակել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծումը, հայտարարել է մայիսի 11-ին Ռուսաստանի հետ միավորման հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին և նաև դիմել է խաղաղապահ զորակազմ մտցնելու խնդրանքով Մոսկվային:

Back to top button