Հասարակություն

Քաղաքացուն ծեծի փաստով նշանակվել է ծառայողական քննություն

Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, հայտնում են ԱՆ- ից։

«Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը  վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում: Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

ԱՆ- ն հավաստիացնում է, որ նախարար Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, «արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման  դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ»:

Back to top button