Տնտեսական

Հայ ձկնարտադրողների նոր խնդիրները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ու ձկնարտադրութան ոլորտի առջև ծառացած նոր խնդիրների մասին է խոսել Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նա նշել է, որ ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները Հայաստանում իրականացվում են թաքուն կամ «կիսատ-պռատ»՝ անհասկանալի հայտարարությունների միջոցով. տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ է պետք իրականացնել և ինչպես:

 

Ձկնարտադրողները ահազանգում են՝ նրանք նոր խնդիրների առջև են կանգնելու: Դրանից խուսափելու համար այսօր են բարձրաձայնում, Լիցենզավորման նոր կարգ մշակելիս պատկան մարմինները պետք է հաշվի առնեն նաև իրենց կարծիքը: Հակառակ դեպքում՝ Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը ձկնային տնտեսությունների 80 տոկոս փակում է կանխատեսում:

«Ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է լիզենզավորման ընթացակարգ անցնել, որտեղ որոշակի միջոցառումների իրականացում է նախատեսվում: Եթե այդ միջոցառումները չունես, դու ձկնարտադրությամբ զբաղվելու իրավունք չես ստանա»:

«Լիցենզիան ձեռք բերելու համար բարձր գին է սահմանվել», -ասում է Աթոյանն ու շեշտում՝ դեռ ընթացակարգը քննարկման փուլում է, ձկնային տնտեսությունով զբաղվելու համար պետք է նաև անցնել փակ կամ կիսափակ ռեժիմի, ավելի պարզ՝ պետք է ջուրը խնայել, սննդի անվտանգության հարցերը պետք է կարգի բերվեն,
«Մեզ պետք է սկզբից ծանոթացնեն նորմատիվներին, պետք է ծանոթացնեն դրանց իրականացման միջոցներին, հետո նոր մեզ պարտադրեն ինչ որ մի բան անել, մենք էլ այդ դեպքում կասենք , թե մեր հնարավորություններն ինչպիսին են: Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կգտնենք այն արդյունավետ լուծումները, որով հնարավոր է և համապատասխան գործընթաց իրականցնել և տնտեսությունները քայքայումից զերծ պահել»:

Հիշեցնենք, որ վեջերս անցկացված ու հրապարակված հետազություններում նշված էր, որ Արարատյան դաշտվայրում ստորերկրյա ջրերը նվազելեն իննից տասնհինգ մետրով, դրանց հիմնական պատճառը ձկնաբուծական տնտեսություններն են: Հենց նրանք են անխնա օգտագործել բնության բարիքը: Արդյունքնում՝ երկու մարզում՝ Արարատում և Արմավիրում բնակիչները խնդրի առջև են կանգնել: Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր» ծրագրից նույնպես մեծ ակնկալիքներ չունի: Չնայած փակագծերը չի բացում, բայց և խոստովանում է «Սևանում ռիսկ տեսնում եմ, չպետք է թաքցնեմ, մեծ ռիսկ եմ տեսնում»:

Back to top button