Քաղաքական

Հայաստանի պատվիրակությունը Բաքու չմեկնեց

Բաքվում վաղը մեկնարկող ԱՊՀ անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը կանցնի առանց Հայաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցության։ Ուկրաինան չի մասնակցում Ղրիմի իրադարձություններով եւ ԱՊՀ- ում իր նախագահությունը դադարեցնելով պայմանավորված։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ այդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ այնտեղից Բաքու մեկնելու նպատակով։ Հակառակ նրան, որ Հայաստանն ուներ ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարի հրավերը, ինչպես նաեւ Ադրբեջանի ՊՆ ծանուցումը, հարեւան երկիրը չի հաստատել հայկական պատվիրակությանն ընդունելու իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը։ Դրանով պայմանավորված՝ հայկական պատվիրակության Բաքու չի մեկնել, ասել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Back to top button