Միջազգային

ԵԽԽՎ-ում կքննարկվի ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը

Այսօր կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Նիստին կքննարկվի ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը: Նիստին կարող են նաև «քննարկվել այն սպառնալիքները, որոնք առկա են Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության համար»:

ԵԽԽՎ-ն նաև նախատեսում է լսել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ելույթը, մարմնավաճառության, մարդկանց առևտրի, Եվրոպայում ժամանակակից ստրկության հարցերով հաշվետվություն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսի զեկույցը:

Back to top button