Միջազգային

Դոնեցկը պահանջում է ՌԴ կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Ուկրաինայի նախագահի լիազորություններն իրակնացնող Ալեքսանդր Տուչինովը ստիպված է եղել հետաձգել աշխատանքային այցը Լիտվա, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում տեղի ունեցող զարգվածային բողոքի  ակցիաների պատճառով: Լիտվայում նա պետք է մասնակցեր Եվրամիության երկրների խորհրդարանների խոսնակների խոհրդաժողովին:

Դոնեցկում ցուցարարները գրավել են մարզային վարչական շենքը և որոշել են ձևավորել «Ժողովրդական մարզային խորհուրդ»: Նրանք պահանջում են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել և այսօր պատրաստվում են հրավիրել համագումար, որին պետք է մասնակցեն մարզի բոլոր քաղաքների պատվիրակները, ինչպես նաև Լուգանսկի և Խերսոնի մարզերի ակտիվիստները: Լուգանսկում ցուցարարները գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության շենքը: Շենքի գրոհի ժամանակ վնասվածքներ են ստացել և ակտիվիստնները, և շենքը պահպանող միլիցիոներները: Ցուցարարները գրավել են մարզային վարչական շենքը նաև Խարկովում:

Back to top button