Հասարակություն

Արդարադատության նախարարությանը աշխատակիցները ծեծել են քաղաքացուն. ՄԻՊ- ը դիմել է ՀՔԾ

Մարդու իրավունքներից պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ 32- ամյա Արման Գասպարյանը դիմել է ՄԻՊ- ին՝ հայտնելով, որ արդարադատության նախարարության աշխատակիցներն իրեն ծեծել են։  Նա նաեւ ներկայացրել է միջադեպի ձայնագրությունը։

«Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանը դիմել է Հատուկ  քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Back to top button