ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյան.Վարչապետության վեց տարին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ամենաերկարակյաց, ամենաքննադատված ու ամենանամիջական վարչապետերից էր Տիգրան Սարգսյանը: Երկնիշ տնտեսական աճի սպասումներ ունեցող Տիգրան Սարգսյանի ղեկավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական անկում գրանցեց: Տասը տարի գլխավոր դրամատունը ղեկավարած Սարգսյանի ղեկավարման տարիները տնտեսության համար այդքան էլ բարենպաստ չէին: Մի շարք հավակնոտ ծրագրեր, այդուհանդերձ, կյանքի կոչվեցին, ինչպես օրինակ, Հյուսիս -Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նախագիծն էր, սահմանային անցակատերերի արդիականացաման ծրագիրը: Նա նաեւ հայկական իրականություն բերեց ընդդիմախոսների հետ երկխոսելու մշակույթը: Մի քանի տարի շարունակ Եվրամիության հետ բանակցություններից հետո Հայաստանը նախընտրեց անդամակցել Մաքսային միությանը: Կտրուկ շրջադարձը ևս բաժին հասավ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանին:

Վեց տարի առաջ նույն այս օրերին Հայաստանում, ինչպես և այժմ, կրկին թափուր էր վարչապետի աթոռը. 2008-ին, որովհետև վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահ էր ընտրվել, 2014-ի այս օրերին՝ որովհետև ապրիլի երեքին հրաժարականի դիմում ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ կհամալրի ամենաերկարակյաց վարչապետների շարքը: Տասը տարի Կենտրոնական բանկը ղեկավարած Սարգսյանը, թերևս այն վարչապետն էր, ում պաշտոնականության մասին լուրերը սկսեցին շրջանառվել վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո: Կառավարության հրաժարականը պահանջողներին Տիգրան Սարգսյանն այսպես էր պատասխանում «դա ընդդիմադիր քաղաքական ուժի իրավունքն է»:

«Եթե կառավարությունը գտնում է, որ այն խնդիրները, որոնք ինքն իր առջև դնում է, կառավարության մակարդակը, որն ինքն իր առջև դնում է, իրեն թույլ չի տալիս առաջ գնալ, բնականաբար կառավարությունները տալիս են հրաժարական»:

Տիգրան Սարգսյանը նաև մեր երկրի ամենաշատը քննադատաված վարչապետերից մեկն էր, նրա պաշտոնավարման առաջին իսկ օրերից ժամանակ առ ժամանակ մամուլում որևէ աղմկահարույց պատմություն էր հայտնվում նրա ու մերձավորների մասին: Ամենասկանդալայինը թերևս օֆշորային գոտու հետ էր կապվում: Երկար ժամանակ Տիգարն Սարգսյանն ու ոչ միայն ստիպված էին հերքել լուրերը: Անկուսականցական Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց որպես ՀՀԿ փոխնախագահ: Գլխավոր դրամատնից կառավարություն Տիգրան Սարգսյանը տեղափոխվեց՝ իր հետ բերելով մի շատ «հավակնոտ» ծրագեր ու գաղափարներ: Կառավարության անդամներից այն ժամանակվա նորանշանակ վարչապետը համակրգչից օգտվել իմանալ պարտադրեց: Բյուջեն դարձավ ինտերկատիվ, կառավարության նիստերը բաց լրագրողների համար, իսկ օրակարգում ընդգրկված հարցերը հասանելի հանրությանն ընդհանրապես:

Դիլիջանը պետք է դառնար համաշխարհային ֆինանսատնտեսական կենտրոն, Գյումրին՝ մշակութային, Ջերմուկն էլ՝ զբոսաշրջության: Այլ կերպ ասած, առաջ քաշեց «Հայկական աշխարհ»-ի ստեղծման գաղափարը: Հավակնոտ ծրագրերից էին Իրան Հայաստան երկաթգծի, Իրան Հայաստան նավթամթերքի խողովակաշարի, վերամշակման գործարանի կառուցում: Աշխարհի ամենաերկար՝ Տաթևի ճոպանուղին նույնպես կառուցվեց Տիգրան Սարգսյանի կառավարության տարիներին: Անցած տարիներին Հայաստանն ունեցավ նաև երկու բիոզուգարան, որի համար 340 հազար դոլար վճարվեց: հայտնի չէ, թե դրանք ինչ վիճակում են այժմ:

2008թ հունվար ապրիլ ամիսների տնտեսական ցուցանիշերը Տիգրան Սարգսյանին ոգևորել էին. ՀՆԱ-ն աճել էր 9,3 տոկոսով: Սա վատ ցուցանիշ չէ, սակայն, նպատակը երկնիշ տնտեսական աճի ապահովումն էր: Երկնիշ տնտեսական աճի սպասումներ, որոնք այդպես էլ իրանակություն չդարձան: 2009 թվականը Հայաստանը տնտեսական տարին փակեց 14 տոկոս անկումով: 2013-ին ոչ միայն ակնկալվում էր, այլ նաև Տիգրան Սարգսյանի կառավարության առջև նախագահը հստակ հանձնարարական էր դրել՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճը: նախորդ տարի, սակայն, մեր երկրում յոթ տոկոս տնտեսական աճ այդպես էլ չգրանցվեց: Ընդհանրապես նախանշված ցուցանիշերը չկատարելը Տիգրան Սարգսյանն այսպես էր մեկնաբանում. «Այսօր չկան որևիցե մի պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշեր, դրա համար դա կոչվում է ճգնաժամ»:

Անցած տարիներին ավելացավ նաև ՀՀ Արտաքին պարտքը , այսպես՝ 2008-ին այն 1,5 մլրդ դոլար էր կազմում կամ ՀՆԱ-ի 13,2 տոկոսը, 2013-ի վերջին՝ շուրջ 4 մլրդ դոլարի հասավ: Մեր երկրում անցած վեց տարիներին բարձրացավ անվանական միջին աշխատավարձը, այս մասին Տիգրան Սարգսյանն ու ոչ միայն հաճախ էին հիշեցնում: Աշխատավարձն իհարկե ավելացավ, սակայն , դրան զուգահեռ բարձրացավ նաև գնաճի մակարդակը, աղքատության, գործազրկության մակարդակը, արտագաղթը: Տարբեր հաշվարկներով, վերջին տարիներին Հայաստանից շուրջ 250 հազար մարդ է հեռացել Հայաստանից:

«Վերջին քսան տարիների ընթացքում մեկ միլիոն երկու հարյուր հազար քաղաքացի է լքել Հայաստանը, մենք այդտեղ ավելացման փուլ չենք մտել»:

Վերջին տարիներին մեր երկրում ԱՎԾ տվյալներով ծայրահեղ աղքատ է աշխատողների մեկից երկու տոկոսը: 2008-ին Հայաստանում աղքատության մակարդակը մոտ 27 տոկոս էր, 2011թ՝ կազմել էր 35,0 տոկոս, իսկ 2012թ 32,4 տոկոս: Աշխատատեղեր ստեղծվում էին, բայց դրանից Հայաստանի բնակչությունն ավելի լավ դեռ չի ապրում: Վարչապետը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին շատ հաճախ էր խոսում: «Միայն շինարարության վրա չէր կարող հիմնվել Հայաստանի տնտեսությունը »,- համոզված էր Տիգրան Սարգսյանը:

Ներդրումների ավելացման, արտահանման ծավալների ավելացման մասին նույնպես շատ հաճախ էր անդրադարձ կատարվում: Պայքար ստվերի, կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ: Վեց տարի շարունակ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը սրանց դեմ էր պայքարում: Նախորդ տարի նոյեմբերին հրապարակված զեկույցում ՀԲ փորձագետները արձանագրել էին, որ Հայաստանում տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում: Նույն զեկույցում նշվում էր, որ Հայաստանի շուկաներում մենաշնորհները 19 տոկոս են կազմում: Իհարկե, Հայաստանը փոքր տնտեսություն ունեցող երկիր է, սակայն, աշխարհում կամ կրկին փոքր երկրներ, որտեղ մենաշնորհներն ավելի քիչ են, օրինակ Մակեդոնիայում:

Վերջին տարիներին, սակայն, մեր երկիրը մի շարք վարկանիշերով առաջընթաց գրանցեց : Այսպես ասենք ամենամեծ հաջողությունները Doing Business –ում են: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի  կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 («Գործարարությամբ զբաղվելը – 2014») զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը: Հերթական նորույթը ՀԴՄ-ների ներդրումն էր, սկսվել է արդեն դրանց՝ նոր սերնդի ձեռքբերման գործընթացը, զարկ տրվեց հանքարդյունաբերությանը, դրան զուգահեռ ակտիվացավ բնապահպանական շարժումը: Հայաստանն առաջին անգամ եվրոբոնդեր թողարկեց, վարչապետության ժամանակ, ազատականացվեց ավիալորոտը: Ի դեպ, Համաշխարհային բանկի զեկույցում միակ դրականը կետը Հայաստանի տնտեսության վերջին տարիներում հենց ավիալորոտի ազատականացումն էր:

Անցնող տարիներին մի ավանդույթ նույնպես ձևավորվեց: Կառավարության որոշմամբ, հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները հայտարարվեց ոչ աշխատանքային: Պարտադիր ավտոապահովագրությունն ու ամրագոտիների ներդրումը նույնպես, այսպես ասենք, ժառագություն մնացին Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Դե իսկ այս տարվա հունվարի մեկից Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Հանդիպումներում, հատկապես գյուղացիների հետ զրույցներում Տիգրան Սարգսյանն ավելի քան անկեղծ էր ու անմիջական, դե իսկ կիթառ նվագելու և երգելու առիթներ ոչ հաճախ. սակայն, լինում էին:

Back to top button