Հասարակություն

Պետք է խուսափել ցեղասպանություն բառի անհարկի շահարկումից, ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»-Ծաղկաձոր

Ծաղկաձորում անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը: Համաժողովի մասնակիցները խոսել են տեղեկատվական դաշտի, դրա դրական և բացասական կողմերի մասին: Այս առումով տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը առանձնացրել է համացանցը, որպես ազդեցիկ միջոց, որը կոտրում է տեղեկատվություն ստանալու բոլոր ավանդական տարբերակները: Համաժողովի մասնակիցներից Հայոց ցեղասպանության թանգարան — ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ խոսելով Հայոց ցեղասպանության թեմայով հիմնականում անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ պետք է գրել Հայոց ցեղասպանության մասին եւ ինչպես պետք է գրել Հայոց ցեղասպանության մասին: Մանուկյանը միևնույն ժամանակ նկատել է, որ պետք է խուսափել ցեղասպանություն բառի անհարկի շահարկումից:

Back to top button