Հասարակություն

Չխուսափել պատվաստումներից. ոլորտը վերահսկողների հորդորն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Պատվաստումներ, որոնք անհրաժեշտ են փոքրիկներին բազմաթիվ հիվանդություններից զերծ պահելու համար: Սակայն հաճախ են լինում դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են դրանցից տարբեր պատճառաբանություններով: Այնուամենայնիվ, ոլորտը վերահսկողների հորդորն է չխուսափել պատվաստումներից:

Պլանային պատվաստումներ, որոնք փոքրիկները ստանում են դեռևս կյանքի առաջին ժամերից, օրինակ` հեպատիտ Բ-ն, նորածիններին զերծ է պահում լյարդի քաղցկեղից, իսկ տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը` ԲՑԺ-ն ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ` ոչ թե բոլորվին է կանխում հիվանդությունը, այլ միայն ծանր դեպքերում`օրինակ տուբերկուլոզային մենինգիտից` ուղեղի թաղանթի բորբոքում և հիավնդության տարածումից:

Իսկ արդեն մեկ ու կես ամսականից երեխաները ստանում են 7 հիվանդություններից պաշտպանիչ 3 պատվաստանյութ: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի վստահեցմամբ` այսքան չափաքանակով պատվաստանյութի ներարկումը չի վնասի փոքրիկի իմուն-համակարգը:

Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումները երեխաները ստանում են արդեն 1տարեկան հասակում, իսկ արդեն 18 ամսականում դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի և պոլիոմելիտի դեմ: Նույնը բացառությամբ կապույտ հազի կրկնվում է 6 տարեկանում, իսկ 16-ում արդեն երեխաները ստանում են դիֆտերիայի և փայտացման դեմ: Մեծահասակների մոտ պատվաստումները կրկնվում են արդեն 10 տարին մեկ: Այս պատվաստումների արդյունքում էլ նվազել են մանկական մահացությունները, ասում է Գայանե Սահակյանը, իսկ առաջիկայում թոքաբորբերը և ուղեղի թաղանթի բվորբոքումները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում վերահսկելու համար առողջապահության նախարարությունը սեպտեմբերից կներդնի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումները:

Վերջերս Հայաստան ժամանած Երեխաների միջազգային կենտրոնի հիմնադիր Այր Հեյլ Վեյլի խոսքով` աուտիզմ հիվանդությունը երեխաների մոտ ի հայտ է գալիս դետևս 18 ամսական հասակում, երբ այդ շրջանում նրանք ստանում են բազմաթիվ պատվաստումներ: Արտասահմանցի բժիշկը հիվանդության հնարավոր պատճառներից էր համարում նաև պատվաստումները: Սակայն Գայանե Սահակյանը չհամաձայնեց Հեյր Վեյլի կարծիքի հետ` նշելով, որ կատարված աուտիզմի և պատվաստումնրերի հետ կապը պարզելու ուղղությամբ տարբեր երկրներում կատարված հետազոտությունները ժխտել են նման վարկածը:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն տարիքային խմբում, որտեղ եղել են և” պատվաստվածներ, և” չպատվաստվածներ, արդյունքում աուտիզմի հանդիպման հավանականությունը նույնն է եղել: Պատվաստումներն այստեղ կապ չեն ունեցել: Եթե երեխայի մոտ պետք է առաջանա աուտիզմ, դա կապ չունի պատվաստման հետ»:

Ասում են ` օրգանիզմում մեծ քանակությամբ սնդիկային բաղադրիչի առկայության դեպքում առաջանում է աուտիզմը, սակայն Գայանե Սահակյանը ընդգծեց, որ այդ ծանր մետաղները պատվաստանյութերում շատ քիչ են, ինչն էլ չի կարող հիվանդության առաջացման պատճատռ հանդիսանալ: Նրա խոսքով` եթե հետազոտենք ցանկացած սննդամթերք, ապա այդ ծանր մետաղները կարելի է այդտեղ էլ հայտնաբերել:

Back to top button