ԿարևորՔաղաքական

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայացավ . քննարկվել է բարձր մակարդակով հանդիպում կազմակակերպելու հնարավորությունը

Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Back to top button