ԿարևորՔաղաքական

Համանախագահները կրկին ընդգծել են ԼՂՀ խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

«Վիեննայում ապրիլի 3-ին Մինսկի խմբի անդամների հանդիպումից հետո համանախագահները` Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ապրիլի 4-ին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը եւս մասնակցել է հանդիպմանը:
Համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ խաղաղ լուծման ուղղությամբ աշխատելու իրենց հանձնառությունը: Նրանք քննարկել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը եւ ընդգծել հիմնարար հարցերի առնչությամբ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը: Համանախագահները կրկին ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման
եւ խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», -ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենո, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Back to top button