Քաղաքական
Օլանդի այցի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտությունն է


Ֆրանսիայի նախագահի մայիսին սպասվող այցը Հարավային Կովկաս ունի լուրջ քաղաքական նշանակություն, այսօր լրագրողներին ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Դիվանագետը նշել է, որ Ֆրանսուա Օլանդի տարածաշրջանային այցի հիմնական նպատակներից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելը:
«Երկրորդ նպատակը՝ ցույց տալ, որ այս տարածաշրջանն ինքիշխան է և ինքնուրույն կարող է որոշել իր ապագան», Պասկալ Մոնյեի խոսքերը մեջբերում է «Ռեգնում» գործակալությունը: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է Հարավային Կովկաս այցելել մայիսի կեսին: