Միջազգային

Ռուսաստանյան գազի նոր սակագինը Յացենյուկն անընդունելի է համարարում

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկն անընդունելի է համարարում ռուսաստանյան գազի նոր գինը: «Ռուսաստանը առաջիկայում էլ ճնշում կգործադրի գազային ճակատում, կարող է նաև սահմանափակել Ուկրաինա մատակարարվող գազը», — հայտարարել է նա: Յացենյուկի հայտարարությունը հետևել է Ռուսաստանի կառավարության որոշմանը Ուկրաինայի համար չեղյալ հայտարարել գազի  ներմուծման զրոյական մաքսատուրքը, ինչը ենթադրում է ապրիլից գնի բարձրացում: Այսուհետ  1000 խմ-ի գինը կբարձրանա 100 դոլարով և կարժենա 485.5 դոլար: Ռուսաստանի կառավարության որոշմանն արդեն արձագանքել է Սպիտակ տունը: Գազի գները պետք է սահմանվեն շուկայի թելադրանքով, այլ ոչ թե քաղաքական որոշումներից ելնելով, հայտարարել է Բարաք Օբամային վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Միացյալ Նահագները պատրաստ է Ուկրաինային տրամադրել արտահերթ ֆինանսական և տեխնիկական  օգնություն կապված էներգակիրների գնի բարձրացման հետ: Մոսկվա են ժամանել Ուկրաինայից բանագնացներ: Նրանք Ռուսաստանից խնդրում են 2 միլիարդ դոլարի վարկ, «Գազպրոմի» պարտքերը մարելու համար:

Back to top button