Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հերքում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հենարանի» հետ զրույցում հերքել է Քոչարյանի՝ վարչապետի թեկնածության մասին լուրերը։

«Առավոտից, երեկ երեկոյան մամուլին հետևել եմ, բավական շատ քննարկվում է, որ թեկնածուներից մեկը կարող է Ռոբերտ Քոչարյանը լինել, բայց այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում՛»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նա նշել է, որ երկրորդ նախագահը Հայաստանում է։ «Ես դեռ առիթ չեմ ունեցել քննարկելու հրաժարականի հարցը, եթե ինչ-որ արձագանքելու կարիք լինի, անպայման կարձագանքենք, իհարկե»,- ասել է նա։

Back to top button