Հասարակություն

Շանթ Հարությունյանի գործով նախաքննությունն ավարտվեց

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությունն այսօր ավարտվել է, կողմերին ողջամիտ ժամկետ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ոստիկանությանը հղում տալով՝ հայտնում է «Փաստինֆոն»։

«Նախաքննության ավարտական փուլում մեկը մյուսին հետևեցին գործով մեղադրյալների մեղադրանքի ծավալում փոփոխություններն ու նոր մեղադրանքի առաջադրումը:  Այսպես,  մեղադրյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի  մեղադրանքից  հանվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  2-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը և դրա փոխարեն առաջադրվել նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ  խուլիգանություն:

ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ  հոդվածի 1-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը,  մեղադրանքի փոխարեն մեղադրյալներ Սևակ Մնացականյանին և Տիգրան  Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  3-րդ մասի առաջին և երկրորդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է,  իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն  իրականացնող կամ  հասարակական կարգի խախտումը խափանող  անձին դիմադրություն ցույց տալով:

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև  մեղադրյալ  Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ՝   ՀՀ քրեական  օրենսգրքի  316-րդ  հոդվածի 2-րդ մասով՝  Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն:

ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ  հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն  մեղադրյալ Հայկ  Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով՝  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների  գործադրմամբ  խուլիգանություն և   268-րդ հոդվածի 1-ին մասով՝  առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի  ապօրինի շրջանառություն,  ՀՀ քրեական  օրենսգրքի 316-րդ  հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն  մեղադրյալ Վարդան Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով:

Մեղադրյալներ   Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Միսակ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն: Վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, Ալեք Պողոսյանին առաջադրված մեղադրանքի փոխարեն նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Եվս 3 մեղադրյալի՝ Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքին «գումարվել է» նաև մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նշենք, որ նախաքննության ավարտական փուլում ոչ միայն  նոր մեղադրանքներ առաջադրվեցին, այլև գործում ներգրավվեց նոր մեղադրյալ՝  Շանթ Հարությունյանի որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին մեղադրանք  առաջադրվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նա ստորագրությամբ հանձնվեց  ծնողին:

Back to top button