ՆԱՏՕ-ում ՌԴ գլխավոր ռազմական ներկայացուցչին հետ կանչել Մոսկվա՝ խորհրդակցությունների համար


ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ՆԱՏՕ-ում ՌԴ գլխավոր ռազմական ներկայացուցչին ետ կանչել Մոսկվա՝ խորհրդակցությունների համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: «Լարված իրավիճակի արհեստական սրումը մեր ընտրությունը չէ: Համենայն դեպս՝ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը շարունակելու հնարավորություն չենք տեսնում: Մենք որոշել ենք գեներալ-գնդապետ Եվնևիչին ետ կանչել Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու համար», — ընդգծել է Անտոնովը: Բացի այդ՝ նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների որոշումը ՌԴ-ի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցությունը դադարեցնելու մասին զրոյացնում է բազմամյա աշխատանքի արդյունքները:
«Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գծով համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը զրոյացնում է վերջին տարիների ընթացքում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները: Կցանկանայինք հուսալ, որ Բրյուսելում լավ են հաշվարկել նման քայլի հետևանքները Եվրաատլանտյան համագործակցության համար», — հայտարերել է վերջինս: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել է ՌԴ-ի հետ ռազմական և քաղաքացիական համալիր համագործակցության դադարեցման մասին: