Քաղաքական

Հաջորդ վարչապետը կարող է եւ ՀՀԿ- ից չլինել

Չի բացառվում, որ Հայաստանի հաջորդ վարչապետը հանրապետական չլինել, Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը մեկնաբանելով՝ այսօր ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

ՕԵԿ- ից Մհեր Շահգելդյանը եւս չի մեկնաբանել հրաժարականը՝ նշելով, որ այն կայացած փաստ է, իսկ թեկնածուների շուրջ քննարկումները շարունակվում են։

Իսկ այժմ տեղի է ունենում ոչ իշխանական չորս ուժերի հավաքը։ Նրանք քննարկում են իրենց հետագա քայլերը։ Վարչապետի հրաժարականը խախտել է այս ուժերի հանդիպման օրակարգը։ ԱԺ է այսօր ժամանել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ ԲՀԿ- ականները հրաժարվել են ներկայացնել հանդիպման արդյունքները։

Լուսինե Վասիլյանի հաղորդումը «Ռադիոլուրի» ժամը 15- ի թողարկման ժամանակ

Back to top button