Տնտեսական

Հայաստանում ընդերքի հարստությունը շռայլվում է, ասում է ակադեմիկոս Ջրբաշյանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երկրաբանությունը տնտեսության զարգացման հիմնական հենարանն է, շեշտում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը: Որպես ոլորտի բազմամյա մասնագետ նա խոստովանում է, որ երկրաբանությունը բավականին ծանր և միևնույն ժամանակ հետաքրքիր աշխատանք է, հատկապես մեր երկրում: Թեպետ Հայաստանը փոքր տարածք ունի, այնուամենայնիվ ունի հարուստ ընդերք:

Գիտնականը ցավով արձանագրեց, որ ներկայումս դիտվող հանքարդյունաբերության ծավալների աճի պայմաններում ընդերքի հարստությոնը պարզապես անխնա շռայլվում է։ Մասնավոր հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը փաստացի պատշաճ մակարդակով չի վերահսկվում պետական պատկան մարմինների կողմից, ինչի արդյունքում շատ հաճախ ի հայտ են գալիս լուրջ բնապահպանական խնդիրներ:

Հանքարդյունաբերության ծավալների կտրուկ ավելացումը, ըստ ակադեմիկոս Ջրբաշյանի, անթույլատրելի է, քանի որ այդ պարգայում բացի բնապահպանականից կարող են ավելանալ և սոցիալական խնդիրները:  Փորձառու երկրաբանը հավաստիացրեց, որ Հայաստանի ընդերքում ոչ գազ կա, ոչ էլ նավթ: Թեպետ այդ ուղղությամբ դեռ խորհրդային տարիներից անցկացվեցին բազում ուսումնասիրություններ և նույնիսկ հորատումներ, որևէ դրական արդյունքի չբերեցին:

Կարդացեք նաև
Close
Back to top button