Տնտեսական

Հայաստանը ՄՄ- ին կանդամակցի հունվարից ոչ շուտ, ասում է պատգամավորը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր խոսելով վարչապետի պաշտոնանկության մասին հիշեցրել է Սահմանադրությունը և օրենքները, ու նշել, որ 10 օրվա ընթացքում ՀՀ  նախագահը ներկայացնելու է նոր վարչապետի թեկնածությունը, որից հետո գործող կառավարությունը 20 օրվա ընթացքում ներկայացնելու է ծրագիր, որի հավանության արժանանալու պարագայում, կառավարություը շարունակելու  է աշխատանքը. «Մինչ այդ կառավարության նախկին անդամները իրականացնում են իրենց  պարտականությունները մինչև նոր կառավարման ձևավորումը: Սա է օրենքի պահանջը»: Նա զերծ է մնացել որևէ մեկնաբանություն հնչեցնել վարչապետի պաշտոնանկության մասին, փոխարենը խոսել է Հայաստանի` ՄՄ անդամակցելու մասին:

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավորը վստահեցրեց, որ պաշտոնական Երևանը ՄՄ կմտնի եկող տարվա հունվարից ոչ շուտ։  Ինչ չափով կանդրադառնա Հայաստանի անդամակցությունը մի շարք  ապրանքատեսակների գների վրա։ Պատգամավորը նշեց, որ իրեն հետաքրքրում են  ոչ այնքան ավտոմեքենաների գները, որքան առաջնային անհրաժեշտության ապրանքները` ինչպես օրինակ շաքարավազն ու  դողորայքը: Վարդան Այվազյանը վստահ է, որ ՄՄ մտնելու դեպքում Հայաստանում ներդրումները կավելանան:

Չշրջանցվեց գազի գնի հարցը: Ինչու Հայաստանը Իրանից ավելի էժան գներով գազ չի գնում, այլ նախընտրում է ռուսականը: Վարդան Այվազյանին զարմացրեց հարցը. իսկ ո՞վ է ասում, որ Իրանը պատրաստ է 189 դոլարից պակաս գնով գազ տրամադրել Հայաստանին հարցրեց. «189 դոլարից պակաս Իրանը չի առաջարկել որևէ անգամ»,- ասաց։

Back to top button