Հասարակություն

«Էրեբունիում» մակեդոնացի պրոֆեսորը սրտի ստենտավորում է կատարել ժամանակակից մեթոդով

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում  Մակեդոնիայի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Սասկո Կեդևի մասնակցությամբ  ժամանակակից ստենտերով իրականացվել է սրտի անոթների ստենտավորում: Արտասահմանցի բժշկի խոսքով` «Էրեբունի» կենտրոնն ունի մասնագիտական ներուժ, իսկ նրանց աշխատանքն էլ հեշտացնում  է կենտրոնի   վերջին սերնդի անհրաժեշտ  տեխնիկայով հագեցվածությունը։

«Եվ սարքավորումների, և մասնագետների առումով ինձ համար աշխատանքը նույնն էր, ինչ որ եվրոպական առաջատար կլինիկաներում: Հայ  մասնագետների մասին կարծիքս շատ բարձր է:  Մենք հայ գործընկերներին փորձի փոխանակման համար կհրավիրենք եվրոպական կլինիկաներ»,- ասում է Կեդեւը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի  անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանն էլ նշել է, որ իրենց կենտրոնում ամսական միջին հաշվարկով  սրտի անոթների 120 ստենտավորում է կատարվում  և ապագայում նման միջամտություն ցանկանում են կիրառել ոչ  միայն մեկ, այլ գրեթե բոլոր օրգանների համար:    

Back to top button